ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է դերասան Բեն Գազզարան: Նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էին հայտնաբերել:
Դերասանի կինոդեբյուտը կայացել է 1957թ.` «Տարօրինակը» ֆիլմով: Նա նկարահանվել է 125 ֆիլմերում, ինչպես «Բաֆֆալա 66», «Մեծ Լեբովսկի», «Թոմաս Քրաունի արկածախնդրությունը», «Դոգվիլլ» եւ «Փարիզ, ես սիրում եմ քեզ» ֆիլմերը:
1967, 1968 ու 1969 թվականներին Գազզարան առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի:
Բեն Գազզարան խաղացել է նաեւ թատերական ներկայացումներում, երեք անգամ առաջադրվել «Թոնի» մրցանակի: 2003թ. արժանացել Էմմի» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























