Հարրի Փոթերի դերակատարը կինոէպոսի վերջին սերիայի նկարահանումների ժամանակ համարյա ամբողջ ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Նման խոստովանություն է արել հենց ինքը` դերասան Դենիել Ռեդքլիֆը:

Heat ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է, որ դա իր համար լուրջ խնդիր է դարձել: «Ես չեմ մանրամասնի, բայց կասեմ, որ հարբած եմ եղել ամեն օր:  Ես խմում էի ամենօրյա ռեժիմով»,- անկեղծ ասել է Ռեդքլիֆը: Դերասանը փորձել է արդարանալ նրանով, որ չի խմել անմիջականորեն նկարահանման ժամանակ, այլ նկարահանումների եկել է բուռն գիշերվանից հետո` դեռ կարգին սթափվել չհասրած: Բայց դրա հետ մեկտեղ Ռեդքլիֆը խոստովանել է, որ շատ տեսարաններ կան, որոնցում նա նկարահանվել է ոչ սթափ վիճակում:

22-ամյա Ռեդքլիֆը, որը 9 տարեկանից նկարահանվել է Ջոան Ռուոլինգի վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերում, իր մանկության եւ պատանության ընթացքում հասցրել է  վաստակել մոտավորապես 80 միլիոն դոլար, գրում է «Ռիդուսը»: