Մեձմոսկվայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 9 անձից բաղկացած ընտանիք: Մահացածներից 7-ը երեխաներ են: Եւս մի երեխա հիվանդանոցում է ծանր վիճակում:
Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել:
Արտակարգ իրավիճակների վարչությունում հայտնել են, որ «Շերբինկա-2» համատիրությունում երկու փայտե տնակ է այրվել: Հրդեհն արդել տեղայնացվել է: Ընդամենը տնակներում 10 մարդ է ապրել: Ըստ ոստիկանների, դա բազմանդամ ընտանիք է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























