Սիրիայի իշխանությունները հերքում են երկրի մեծությամբ երրորդ քաղաքը` Հոմսը գնդակոծելու մասին տեղեկությունները:
«Մի քանի արբանյակային հեռուստաալիքներով տարածված տեղեկատվությունը, թե բանակը գնդակոծել է Հոմսի մի շարք շրջաններ, տարածվում է զինված խմբավորումների, Ստամբուլում գտնվող Սիրիայի ազգային խորհրդի եւ նրանց խոսափողներով` լարվածության սրման եւ ՄԱԿ Անվտագության խորհրդում Սիրիայի հարցի քննարկման դեպքում օգտագործելու համար»,-ասված է պաշտոնական հայտարարությունում, որը տարածել են սիրիական հեռուստաընկերությունները:
Դամասկոսը պնդում է, որ ցուցադրված կադրերում «գրոհայինների կողմից առեւանգված եւ սպանված մարդիկ էին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգային կենտրոնին, հաղորդել էին, թե Հոմսում գնդակոծման արդյունքում սպանվել է 217 մարդ:



























