Նավթի գները չորեքշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրացել են` նախորդ երկու օրերի կտրուկ անկումներից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.05 դոլարով (0.08%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.99 դոլարի։ Երեքշաբթի օրը Brent-ը նվազել է 0.55 դոլարով (0.88%)՝ մեկ բարելի համար հասնելով 61.94 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի հունվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.05 դոլարով (0.09%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.30 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը նվազել է 0.63 դոլարով (1.07%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.25 դոլարի։