Քիչ առաջ ոստիկանություն բերման է ենթարկվել Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի տնօրեն Աշոտ Երիցյանը։ NEWS.am -ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, նա կասկածվում է մի անձի ծեծի ենթարկելու ու առեւանգելու մեջ:
Մեզ հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ ոմն մեկը sms է գրել մի աղջկա։ Հաղորդագրությանը հաջորդել են «Ուրարտուի» տնօրենի հետեւյալ գործողությունները. նա հաղորդագրության հեղինակին ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկը ու տարել անհայտ ուղղությամբ:




























