Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների ընթացքում գնահատական է տրվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսասանի միջև պատերազմում խաղաղության հասնելու համապարփակ ջանքերին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերահաստատել է ջանքերին ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում խաղաղությանն աջակցելու Թուրքիայի պատրաստակամությունը։

Նա հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է պատերազմի ավարտին ուղղված բանակցային գործընթացին և այդ համատեքստում կարող է ընդունել բոլոր ձևաչափերով բանակցություններ։

Էրդողանը շեշտել է, որ սահմանափակ հրադադարը, որը հիմնականում կներառի էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները, կարող է օգտակար լինել խաղաղության համար։