2009թ. հոկտեմբերի ընթացքում հանրապետությունում առգրավվել է 73, կամավոր հանձնվել է 123 միավոր հրազեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 1-ից 30-ը տեղի ունեցած «Վահան-2» հատուկ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հայտնաբերվել ու առգրավվել է նաեւ 243 նռնակ, նռնակի 111 պայթուցիչ, 32 ական եւ արկ, 142 ճայթիչ, 13 պայթուցիկ սարք, 4 կիլոգրամ 813 գրամ պայթուցիկ նյութ, 11.58 մետր դետոնացիոն քուղ, 65 հատ սառը զենք, 40742 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես եւ 74 միավոր այլ ռազմամթերք:

Զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով հարուցվել է 27 քրեական գործ:

Հիշեցնենք, որ «Վահան-2» հատուկ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը կազմակերպվել եւ իրականացվել է հոկտեմբերի 1-ից 30-ը՝ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով: