Դեմոկրատները հրապարակել են Էփշթեյնի արխիվից ևս 19 լուսանկար, հայտնել է BBC-ն։

 Հրապարակված լուսանկարներում պատկերվածների թվում են.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,

Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը,

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը,

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը,

Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որը մինչև վերջերս հայտնի էր որպես արքայազն Էնդրյու, Եղիսաբեթ II թագուհու միջնեկ որդին,

դերասան և ռեժիսոր Վուդի Ալենը,

բրիտանացի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնը,

ամերիկացի տնտեսագետ Լարի Սամերսը, որը Քլինթոնի վարչակազմում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը,

փաստաբան Ալան Դերշովիցը:

Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Գարսիան հայտարարել է, որ Էփշթեյնի լուսանկարների արխիվը պարունակում է ավելի քան 95 հազար լուսանկար, և դեմոկրատները մտադիր են վերանայել դրանք բոլորը։

Ըստ նրա՝ նոր նյութերը կհրապարակվեն փուլ առ փուլ՝ «առաջիկա օրերին և շաբաթներին»։