Դանիայի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին մեղադրել են իր տնտեսական հզորությունը «սեփական կամքը հաստատելու» եւ իր դաշնակիցների դեմ ուժի կիրառման սպառնալիքն օգտագործելու մեջ, տեղեկացրել է The Guardian-ը։

Այս շաբաթ հրապարակված ամենամյա հաշվետվության մեջ արված մեկնաբանությունները նշանավորում են առաջին դեպքը, երբ Դանիայի ռազմական հետախուզության ծառայությունը (DDIS) ԱՄՆ-ը մտցրել է երկրի համար սպառնալիքների ցուցակում։

Դանիան, նշվել է զեկույցում, «բախվում է անվտանգության քաղաքականության ավելի լուրջ սպառնալիքների եւ մարտահրավերների, քան երկար տարիների ընթացքում»։

Զեկույցում նշվել է, որ  ԱՄՆ-ը «ներկայում օգտագործում է իր տնտեսական եւ տեխնոլոգիական հզորությունը որպես ներգործման միջոց, այդ թվում դշանակիցների եւ գործընկերների դեմ։

Զեկույցի համաձայն՝ գերտերություններ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցությունը «ավելի հաճախ է ծավալվում Արկտիկայում», որի ռազմավարական նշանակությունն ավելանում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության ֆոնին։

Դա, նշվել է զեկույցում, առանձնահատուկ սպառնալիք է Դանիայի համար, որը մինչ այդ կառավարում էր Գրենլանդիան որպես գաղութ եւ շարունակում է վերահսկել նրա արտաքին ու անվտանգային քաղաքականությունը։