United Airlines-ի Տոկիոյի ուղղությամբ թռչող ինքնաթիռը շաբաթ օրը ստիպված է եղել վերադառնալ Վիրջինիայի հյուսիսում գտնվող Դալասի միջազգային օդանավակայան՝ թռիչքի ժամանակ շարժիչի խափանման պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA)։

FAA-ն հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում United Airlines-ի 803-րդ չվերթի Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ։

Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքից քիչ անց՝ շարժիչներից մեկում հզորության կորստի պատճառով։

Ըստ նրա, ինքնաթիռում գտնվող 275 ուղևորների և անձնակազմի 15 անդամների շրջանում վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել։