Բենինի նախկին նախագահի և ներկայիս ընդդիմադիր գործիչ Թոմաս Բոնի Յայիի որդին՝ Չաբի Յային, կիրակի առավոտյան կալանավորվել է իր տանը, հայտնում է AFP-ն։

Կալանքի պատճառը, որը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց՝ անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո, չի նշվել։

«Այս պահին մենք չգիտենք, թե ինչում են նրան մեղադրում», — ասել է AFP-ին նրա հարազատներից մեկը։

«Մենք չգիտենք, կապված է արդյոք դա անցած կիրակի օրվա իրադարձությունների հետ», — նշել է նրա մտերիմ ընկերը, Դեմոկրատական կուսակցության անդամը, որը գլխավոր ընդդիմադիր ուժն է և ղեկավարվում է Յայիի կողմից։

Թոմաս Բոնի Յային երկու օր անց իր տեսաուղերձում դատապարտել էր անհաջող պետական հեղաշրջման փորձը։ Դեկտեմբերի 7-ի փորձից հետո մի շարք ձերբակալություններ են իրականացվել, այդ թվում՝ մի քանի մասնակիցների և նախկին պաշտպանության նախարար, ընդդիմության առանցքային գործիչ Կանդիդ Ազանայիի, որը ոստիկանության կողմից կալանավորվել է «պետական իշխանության դեմ դավադրության և ապստամբության հրահրման» մեղադրանքով։

Բենինը նաև միջազգային հետախուզման մեջ է հայտարարել պանաֆրիկյան և հակաարևմտյան գործիչ Կեմի Սեբային։

Անհաջող հեղաշրջման մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ նրանց առաջնորդ փոխգնդապետ Պասկալ Տիգրին, շարունակում են մնալ ազատության մեջ։