Իտալիայի «Լիգա» կուսակցության առաջնորդ և երկրի փոխվարչապետ Մատեո Սալվինին Միլանում անցկացված միջոցառման ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին, հայտնում է askanews-ը։
Սալվինիի կարծիքով, Եվրոպան այժմ խոչընդոտում է խաղաղ գործընթացին։
«Եվրոպան նախկինում չէր մասնակցում այս գործընթացին, իսկ հիմա, ինչպես ինձ թվում է, խոչընդոտում է խաղաղությանը, հնարավոր է՝ որովհետև Մակրոնի, Սթարմերի և այլ առաջնորդների ներքին խնդիրները ստիպում են նրանց արտահանել ֆրանսիական կամ բրիտանական խնդիրները արտերկիր։
Սակայն մենք չենք պատերազմում Ռուսաստանի հետ, և ես չեմ ուզում, որ իմ երեխաները պատերազմեն Ռուսաստանի հետ։ Երբ պետությունն ունի 6000 միջուկային մարտագլխիկ, այն երկխոսությունը, որի մասին միշտ խոսում է Սուրբ Հայրը՝ Լևոն պապը, լավագույն ճանապարհն է առաջ շարժվելու։ Ուստի եկեք թույլ տանք, որ Թրամփը, Զելենսկին և Պուտինը հասնեն համաձայնության՝ չխափանելով այս գործընթացը», — ասել է Իտալիայի փոխվարչապետը։





























