ԵՄ իշխանությունները մտադիր են երկուշաբթի օրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ևս 40 նավ ավելացնելու մասին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։
«Այսօր մենք որոշում կկայացնենք «ստվերային նավատորմի» նավերի վերաբերյալ։ Խոսքը 40 նավերի, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցմանը նպաստող անձանց մասին է», - ասել է նա ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստից առաջ:
Կալասը նշել է, որ երկուշաբթի օրը նախարարները կքննարկեն նաև Կիևի ֆինանսավորման հետ կապված հարցերը։ Նա վստահեցրել է, որ նման խնդիրների լուծման լավագույն միջոցը «ռեպարացիոն վարկն» է, որը նախատեսվում է տրամադրել Ռուսաստանի Դաշնության արգելափակված միջոցների հաշվին։
Միևնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ վարկի վերաբերյալ փոխհամաձայնություն դեռևս չկա։ Նա պարզաբանել է, որ առանց Բելգիայի համաձայնության, որտեղ գտնվում է ՌԴ սառեցված ակտիվների մեծ մասը, դժվար կլինի հասնել որոշման կայացմանը։ Կալասն ընդգծել է, որ այս շաբաթն առանցքային նշանակություն ունի այս թեմայի համար։





























