Հերթական նավաբեկությունն է տեղի ունեցել Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ, Կարիբյան ծովում փետրվարի 5-ի գիշերը: Շրջվել է անօրինական ներգաղթյալներով ոչ այնքան մեծ նավը:
Ըստ փրկարարների տվյալների` փայտե նավի տախտակամածին շուրջ 60 մարդ են գտնվել, որոնք փորձել են Դոմինիկներից անօրինական անցնել Պուերտո Ռիկո:
Փրկարարները ջրից 11 ողջ եւ 16 մահացած մարդ են հանել:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: Հաղորդվում է, որ ջրում կարող են դեռեւս մնացած լինել առնվազն 40 մարդ: Փրկարար ծառայությունները նրան որոնելու համար օգտագործում են կատերներ եւ ուղղաթիռներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























