Հրե  օղակում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է. Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` տեղական ժամանակով ժամը 11.49-ին (երեւանյան ժամանակով ժամը 07.49) արձանագրված ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է Նեգրոս կղզու Բակոլոդ քաղաքից 80 կմ հարավ-արեւմուտք եւ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 574 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 46 կմ խորության վրա է գտնվել:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ հայտնի չեն, ցունամիի վտանգ չկա:

Աշխարհի երկու խոշորագույն կղզիախմբերը` Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները, այսպես կոչած «խաղաղօվկիանոսյան հրե օղակի» բաղադրիչ մասն են, գրում է «ՌԻԱ Նովոստին»: