Եգիպտական Ալեքսանդրիայում 14-հարկանի շենք է փլվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել:

Ինչպես տեղեկացնում է Youm7 կայքը, խարխուլ շինությունը ամբողջությամբ փլուզվել է: Դրանում կարող են մինչեւ հինգ  ընտանիքներ գտնվել: Փլուզման վայր են ժամանել փրկարարներ, հրշեջներ եւ բուժաշխատողներ:

Ալեքսանդրիայում փետրվարի 5-ին եւս իննհարկանի շենք էր փլվել: Այն համարվում էր խարխուլ եւ դատարկ էր: Սակայն դրա փլատակների տակ մի պահակ էր զոհվել: Եւս մեկ մարդ տուժել էր: