Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս պահին անցնում է բժշկական հետազոտություններ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբանական թիմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
Նախատեսվում էր, որ Սրբազանը դեկտեմբերի 15-ին պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։ Վերաքննիչ դատական նիստի պատճառով երեկ հետաձգվել էր Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն։





























