Ֆիլիպիններում այսօր` փետրվարի 6-ին, ստորերկրյա ցնցումների շարքը երեխայի կյանք է խլել: Նրա վրա բետոնե պատ է ընկել:
Շատ բնակավայրերում երկրաշարժից հետո խուճապ է սկսվել, մարդիկ շտապ կարգով սկսել են լքել շենքերն ու խանութները: Տեղի իշխանությունների ներկայացմամբ, երկրաշարժի հետեւանքով մի շարք շենքերի նյութական վնաս է հասցվել:

Մի քանի երկրաշարժեր (6,7-ից մինչեւ 4,8 մագնիտուդ ուժգնության) են գրանցվել Նեգրոս կղզում, որը երկրի մայրաքաղաք Մանիլայից 400 կմ հեռավորության վրա է:

Ֆիլիպինների հրաբխաբանության ու սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով, ստորերկրյա ցնցումների հետեւանքով առաջացել է մինչեւ 1 մետր բարձրության ցունամիի վտանգ:

Զոհերի ու տուժածների մասին տվյալները ճշտվում են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: