Գազի պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի արեւելքում գտնվող գործարաններից մեկում: Քանդված շինության փլատակների տակ է մնացել ավելի քան հարյուր աշխատող:
Միջադեպը տեղի է ունեցել Լահորում` պակիստանյան Փենջաբ նահանգի վարչական կենտրոնում: Դրա պատճառ է հանդիսացել գործարանի հարկերից մեկում տեղի ունեցած գազի բալոնի պայթյունը: Փրկարարների հաղորդած տեղեկություններով, ոչ հեռվում գտնվող երկու շենքները եւս փլվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով պակիստանյան հեռուստաընկերությանը:




























