Դեկտեմբերի 4-ից ի վեր Սուդանի Կորդոֆան շրջանում անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, որոնց թվում՝ 43 երեխա, հայտնում է Reuters-ը:
«Ես անհանգստացած եմ ռազմական գործողությունների հետագա սրմամբ»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը՝ մեկնաբանելով Սուդանի կենտրոնական և հարավային երեք նահանգներ ներառող Կորդոֆանում Սուդանի բանակի, արագ միջամտության ուժերի և Սուդանի ժողովրդական ազատագրական շարժման միջև բախումները։
Նա ավելի հստակորեն չի մանրամասնել, թե ով է պատասխանատու անօդաչու թռչող սարքերի հարվածների համար, որոնք, նրա խոսքով, հարվածել են հիվանդանոցներին, մանկապարտեզին և ՄԱԿ-ի բազային։





























