Համաշխարհային մասշտաբով հայտնի կինովավերագրող Մայքլ դե Գրեյը մահացել է Ավստրալիայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ:
Ուղղաթիռն ընկել է փետրվարի 4-ին` թռիչքից անմիջապես հետո: Ուղղաթիռում են գտնվել նաեւ սցենարիստ եւ պրոդյուսեր Էնդրյու Ուայթը: Նրանց մահվան մասին պաշտոնապես հայտարարել են դիակները ճանաչելուց հետո միայն:
Նա «Էմմի» եւ BAFTA մրցանակների դափնեկիր է: Նա համագործակցում էր BBC-ի, National Geographic-ի եւ Public Broadcasting Service-ի հետ: Նա նաեւ մասնակցել է Ջեյմ Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի ստորջրյա նկարահանումների, գրում է «YTPO.ru»-ն:




























