Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Թիերի Անրին ցրել է Հարավաֆրիկյան հանրապետությունում 2010թ. կայանալիք աշխարհի առաջնությանը իր մասնակցության կասկածները։ Վերջին օրերս հակասական լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Անրին կարող է հրաժարվել աշխարհի առաջնության խաղերի ընթացքում հանդես գալ Ֆրանսիայի կազմում։

Տաղանդավոր խաղացողը խոստովանել է, որ իրեն նման մտքեր այցելել են այն խոսակցություններից հետո, որ կապված են եղել Իռլանդիայի հավաքականի հետ խաղի հետ։ Հիշեցնենք, որ պատասխան խաղում Անրին ձեռքով էր խաղացել իր թիմակից Վիլյամ Գալասուի հետ, երբ նա հավասարեցնում էր խաղի հաշիվը։

«Այո, ես մտածում էի լքել ազգային հավաքականը։ Ես միշտ շան հավատարմությամբ եմ ծառայել Ֆրանսիային եւ երբեք այլ հավաքականից ոչինչ չեմ գողացել»,- հայտարարել է իր հասցեին բազմաթիվ սուր քննադատություններ ստացած ֆուտբոլիստը։