Թուրքիայում հինգ ռուսաստանցիներին ոչ որակյալ ալկոհոլային խմիչքով թունավորելու գործով անցնող ութ մեղադրյալները կարող են ցմահ ազատազրկման ենթարկվել:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ մեղադրյալ Իլքեր Աթաժանը արտադրել է կոնտրաֆակտային ալկոհոլային խմիչք:
Առագաստանավի տերերը` Օնդեր եւ Ֆաթիհ Կաբակչիները շրջագայությունից առաջ գնում էին 52 շիշ ջին եւ օղի «Բիրլիք գըդա» ընկերությունից, սակայն միջադեպից հետո շպրտել են չօգտագործված շշերը: Քննիչները պնդում են, որ վաճառող ընկերության աշխատակիցները եւ զբասանավի տերերը չէին կարող չիմանալ վիսկիի կոնտրաֆակտային ծագման մասին, գրում է Turizm Guncel կայքը: Մուղլա նահանգի պետական դատախազ Ուֆուք Աբաս Ուլուտրյուկը պահանջել է ութ մեղադրյալներին ենթարկել ցման ազատազրկման` մտադրված սպանություն իրականացնելու համար: Առաջին լսումները տեղի կունենան 2012-ի մարտի 5-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի քան 20 ռուսաստանցիներից բաղկացած խումբը թունավորվել էր կեղծված ալկոհոլային խմիչքից զբոսանավային շրջագայության ժամանակ` 2011-ի մայիսին: Տուժածներից չորսը մահացել են Թուրքիայի հիվանդանոցներում, իսկ հինգերորդը` մոսկովյան կլինիկայում:




























