Սիրիայում տեղի ունեցող գործողությունների դեմ բողոքելու համար փետրվարի 5-ին մոտ 300 հոգի բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլում Սիրիայի հյուպատոսության դիմաց։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Սիրիայի հյուպատոսարանի դիմաց հավաքվածները Ասադի դեմ հայտարարություններ են հնչեցրել, որից հետո մոտ 50 հոգանոց մի խումբ փորձել է ներխուժել հյուպատոսարան։

Ոստիկանությունը թույլ չի տվել, որ խումբը մտնի հյուպատոսարան՝ կիրառելով արցունքաբեր գազ։ Այս դեպքից հետո ոստիկանությունը ուժեղացրել է հյուպատոսարանի հսկողությունը։