Երկար, տաք ամառային երեկոներին Բոնդի լողափով զբոսնող շատ ավստրալացիների նման՝ Ահմեդ ալ-Ահմեդը պարզապես ուզում էր ընկերոջ հետ մի բաժակ սուրճ խմել: Նրա աչքի առաջ երկու զինված անձ հարձակվել է ծովափնյա այգում Խանուկան նշող հրեաների վրա և արյունալի ջարդ իրականացրել, գրում է Associated Press-ը:
Ալ-Ահմեդը, սողալով ու կռանալով կայանված երկու մեքենաների միջև, հարձակվել է անտեղյակ զինված անձանցից ուղիղ մեկի վրա: Աշխարհում միլիոնավոր անգամ դիտված տեսանյութում երևում է, թե ինչպես է 44-ամյա տղամարդը պայքարում զինված անձանցից մեկի հետ, նրա ձեռքից խլում որսորդական հրացանը և այն ուղղում հարձակվողի վրա:
Կիրակի զինված անձանցից մեկի կոտորածին վերջ դրած սիրիացի-ավստրալիացի մահմեդական խանութպանի պատմությունը տարածվեց երկրում, որը հուսահատորեն մխիթարություն է փնտրում իր ամենամռայլ շրջաններից մեկից հետո՝ իրենց հրեական հավատքը տոնող 15 մարդկանց սպանությունից հետո:
Ալ Ահմեդին երբեք չհանդիպած ավստրալացիների բացած դրամահավաքի էջում երեքշաբթի երեկոյան հավաքել էր մոտ 40 հազար մարդ, որոնք նվիրատվություն են արել 2,3 միլիոն ավստրալական դոլար (1,5 միլիոն ԱՄՆ դոլար):
Միջոցներ հավաքագրողների թվում է միլիարդատեր, հեջ-ֆոնդի կառավարիչ Ուիլյամ Աքմանը, որը խոստացել է 99,000 ավստրալական դոլար:
Կիրակնօրյա կոտորածից հետո Ալ Ահմեդի հետ զրուցածների խոսքով՝ նա ունի երկու փոքրիկ դուստր, և նրան երկարատև մարտ է սպասվում: Նրա ձախ ձեռքը վիրավորվել է բազմաթիվ կրակոցներից, որոնք, ըստ երևույթին, հետիոտնային կամրջից անկանոն կերպով արձակել է երկրորդ ահաբեկիչը: Ալ Ահմեդն արդեն վիրահատվել է, ևս մի քանի վիրահատություն է նախատեսված, ասել է «Ավստրալիացիները Սիրիայի համար» ասոցիացիայի ներկայացուցիչ Լուբաբա Ալհմիդի Ալկահիլը, որը երկուշաբթի երեկոյան հիվանդանոցում այցելել է ալ-Ահմեդին: Ալկահիլի խոսքով՝ տղամարդու գիտակցությունը տեղն էր, բայց նա թույլ էր, և նրան սպասվում է առնվազն վեց ամիս ապաքինում:
Ըստ Ավստրալիայի հարկերից ֆինանսավորվող ազգային առողջապահական համակարգի՝ ալ-Ահմեդը, որը երկրի մշտական օրինական բնակիչ է, իր բուժման համար որևէ ֆինանսական դժվարության չի հանգի:





























