Իրանում «բոսորագույն գետեր» են առաջացել, գրում է Shot թելեգրամյան ալիքը։
Պատճառը Հորմուզ կղզում ուժեղ անձրևներն էին, որոնք Կարմիր լողափ անունով հայտնի առափնյա հատվածի մի մասը վերածել էին բոսորագույն լեռան, նշում է լրատվամիջոցը։
Այս տպավորիչ բնական երևույթը պայմանավորված է հողում երկաթի օքսիդի բարձր մակարդակով, որը ավազը և ջուրը ներկում է վառ կարմիր գույնով։





























