Դոնիռոստովցի երգչուհի  Մերի Ոսկանյանը, որը բռնաբարության մեջ մեղադրել է հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովին, իր կենսագրության այլ սարսափելի փաստերի մասին է պատմել: Աղջիկն արդեն հինգերորդ անգամ սեռական բռնության է ենթարկվել: Սաֆրոնովը հինգերորդն էր:

Առաջին անգամ նրա եւ նրա ընկերուհու վրա Ռոստովում մի խումբ սրիկաներ են հարձակվել: Եւս երկու դեպք տեղի է ունեցել դարձյալ նրա հայրենի քաղաքում: Մերիի խոսքով` հանցագործներին այդպես էլ չեն գտել: Չորրորդ անգամ աղջիկը համացանցով ծանոթացել է մի տղայի հետ: Նա նրան հյուր է կանչել, եւ երբ նրանք երկուսով են մնացել, տղան հարձակվել է նրա վրա: Բայց Մերիին հաջողվել է դուրս պրծնել եւ ոստիկանություն կանչել: Բռնության փաստի վկայություններից մեկը նրա մարմնի վրայի կծածի հետքն է եղել: Եվ կրկին մեղավորին հաջողվել է խուսափել պատժից, գրում է «Արգումենտի նեդելին»:

Միաժամանակ, Նիկաս Սաֆրոնովը մեկնաբանություններ է տվել «Մոսկովսկի կոմսոմոլեցին»:

Նա ենթադրել է, որ այն լուսանկարը, որն աղջիկը ներկայացնում է իբրեւ իրենց ծանոթության ապացույց, արված է Գելենջիկում, ուր նա գնացել էր 2011 թվականի ամռան սկզբին` «Հարավային գիշերներ» կինոփառատոնի շրջանակներում:  «Այնտեղ հարյուրավոր աղջիկներ են մոտեցել: Բնականաբար, ես չեմ հիշում` ում հետ եմ լուսանկարվել եւ ում ինչ գիրք եմ ստորագրել», - պատմել է նա: Նկարիչը հայտարարել է, որ իր հետ դա առաջին դեպքը չէ. մի աղջիկ նկարը տեղադրել էր համացանցում եւ իրեն նրա կին հայտարարել: 

Մեկնաբանելով նկարը` Սաֆրոնովը նաեւ նշել է, որ աղջկա պնդմամբ նկարն արվել է բռնաբարությունից հետո, սակայն նա կանգնած ժպտում է, իսկ նրա իբր պատռված զգեստն ամբողջական է:

Ըստ նկարչի` աղջկա դրդապատճառը փիարն է, քանի որ նա ամբողջ կյանքում երազել է երգել էստրադայում: Նա նաեւ նշել է, որ  սկզբում չի ցանկացել դատարանին դիմել, չի ցանկացել հայտնի դարձնել կնոջը, որին նման էժանագին փառք է պետք, սակայն բարկացել է իր սիրած աղջիկը:

Հիշեցնենք, որ Սաֆրոնովը հայց էր ներկայացրել պատվի եւ ինքնասիրության պաշտպանման համար: Նա աղջկանից պահանջում է գանձել 10 միլիոն ռուբլի, ինչպես նաեւ նրա տարածած տեղեկությունների հերքում: