Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում 2026 թվականի ընթացքում Հայաստանի տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանեց։

Հիմնավորման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների Հայաստան ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։