Փետրվարի 5-ին Ղազախստանի Ռուդնի քաղաքի (Կոստանայսկիի շրջան) տաճարում հասարակությանն է ներկայացվել որմնանկարի նոր տարբերակ, որի վրա ավելի վաղ պատկերված էր շրջանային աշխատակազմի ղեկավար Սերգեյ Կուլագինը:
Փոխված որմնանկարում Կուլագինին անհնար է ճանաչել: Նկարիչը ոչ միայն որմնանկարի կերպարին բեղեր եւ մորուք է ավելացրել, այլեւ մազերի գույն: Հագուստը նույնն է մնացել:
Հովհաննես Ավետարանչի տաճարը, որի գմբեթային որմնանկարի մեջ սպրդել էր պաշտոնյայի պատկերը, բացվել էր հունվարի կեսերին: Բացմանը ներկա է գտնվել նաեւ շրջանի ղեկավար Սերգեյ Կուլագինը:
Պաշտոնյային պատկերել էին Երուսաղեմում Հիսուսին դիմավորողների խմբում: Նա առանձնացել է այլ տղամարդկանց շրջապատից. մաքուր սափրված է եղել եւ ունեցել է ժամանակակից սանրվածք:
Կուլագինը (ներկայումս նա արդեն քաղաքապետ չէ, հունվարի վերջին սենատոր է նշանակվել) հայտարարել էր, որ դիմանկարը որմնանկարին է հայտնվել ոչ նրա նախաձեռնությամբ, եւ վստահեցրել է, որ պատկերը կներկվի:
Որմնանկարի ուղղման համար Ռուդնի է շտապ կանչվել պալեհյան նկարիչ Վլադիմիր Կուրիլովը, որը նկարել էր վանքը անցյալ ամռանը, գրում է Lenta.ru-ն:




























