«Орешник» հրթիռային համակարգը մարտական հերթապահության է անցնում Բելառուսում, ըստ Белта գործակալության բելառուս ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ուղերձում հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մեր ռազմական համագործակցությունը, հիմնականում Ռուսաստանի Դաշնության հետ, ապահովում է նաև ռազմավարական պաշտպանությունը։ Բելառուսը և Ռուսաստանը իրականացնում են ռազմավարական զսպման միջոցառումների մի շարք։ Դա ներառում է մեր տարածքում Տարածաշրջանային ուժերի խմբի ռուսական բաղադրիչի տեղակայումը. հակամարտության սրման դեպքում զինված ուժերը՝ մի քանի տասնյակ հազարավոր անձնակազմ Ռուսաստանի արևմուտքից, անմիջապես կմիանան ռազմական գործողություններին որպես երկրորդ էշելոն»,- նշել է Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ Բելառուսում տեղակայվել է նաև մարտավարական միջուկային զենք։
«Բացի դրանից, «Орешник» հրթիռային համակարգի համար պատրաստվել են առաջին դիրքերը։ Այն մեզ մոտ է երեկվանից և մտնում է մարտական հերթապահության», - հայտարարել է Բելառուսի նախագահը։
Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է նրանց քննադատությանը, ովքեր կասկածի տակ են դրել Բելառուսում նման հզոր զենք տեղակայելու անհրաժեշտությունը, հայտարարելով, որ այն կլինի հարձակվող ուժի հիմնական թիրախը, և երկիրը այժմ կլինի նշանառության տակ։ «Մի՛ տրվեք այդ խոսակցություններին»,- կոչ է արել Բելառուսի ղեկավարը։
Նա զուգահեռ է անցկացրել Բելառուսի Ատոմային էլեկտրակայանի կառուցման հետ։ Սկզբում այդ որոշումը քննադատության էր ենթարկվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա ամենամոտ հարևանների կողմից։ Այժմ Լիտվան ևս հետաքրքրված է իր սեփական ատոմակայանով, իսկ Լեհաստանը ծրագրում է ձեռք բերել երկու միջուկային օբյեկտ։ Գերմանիան և Ֆրանսիան ամբողջությամբ վերագործարկել են իրենց ատոմակայանները։
«Հետևաբար, մի՛ տրվեք միջուկային զենքի և այդ օբյեկտների վրա հարձակման մասին խոսակցություններին։ Ի՞նչ կլինի, եթե նրանք կռվեն մեր դեմ, թե՞ կարծում եք մեր գլուխը պետք է շոյե՞ն։ Նրանք մեզ հարվածներ կհասցնեն։ Եվ նրանք հարվածներ կհասցնեն, ինչպես ասում են, որոշումների ընդունման կենտրոններին։ Հետևաբար, մենք ամեն ինչ անում ենք պատերազմը կանխելու համար»,- ասել է Լուկաշենկոն։





























