Ֆիլիպիններում երկրաշարժի արդյունքում զոհվել է նվազագույնը 7 մարդ, այդ թվում երկու երեխա, 30 մարդ համարվում է անհետ կորած:
Philippine Daily Inquirеr-ը հրատարակչությունը հաղորդում է, որ զոհվածների թվում են երկու երեխա:
Ստորերկրյա ցնցումներից ամենից շատ տուժել է Արեւելյան Նեգրոս նահանգը, որտեղ հետաձգվել են դասերը դպրոցում եւ ազատ են արձակել պետական ծառայողներին: Լեռնային Սոլոնգոն գյուղում երկրաշարժի արդյունքում սողանքներ են առաջացել: Այժմ իշխանությունները փրկարարական աշխատանքների են պատրաստվում, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ Ֆիլիպիններում գրանցվել է 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը:




























