Անկախ նրանից, թե որքան ժամանակակից զենք է վաճառվում Թայվանի չինական տարածաշրջանին, այն ոչ մի կերպ չի խոչընդոտի Չինաստանի վերամիավորման պատմական միտմանը, ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ցզյակունը, հաղորդում է «Синьхуа»-ն։
Ցզյակունն այս հայտարարությունն արել է հերթական մամուլի ասուլիսում՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի խրախուսմամբ Թայվանին զենքի վաճառքը։
«Ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և ժողովրդի անսասան կամքն ու հզոր կարողությունները՝ պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - եզրափակել է Գո Ցզյակունը։





























