Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի քաղաքացի Չինգիզ Ալիևի նկատմամբ։

«Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը կասկածում է, որ Չինգիզ Ալիևը ներգրավված է կամ ներգրավված է եղել Ռուսաստանի կառավարությունից օգուտներ ստանալու մեջ՝ որպես ռազմավարական նշանակության ոլորտում գործող կազմակերպության տնօրեն, մասնավորապես՝ Ռուսաստանի էներգետիկ ոլորտում գործող Litasco Litasco Middle East DMCC և Litasco SA ընկերությունների տնօրենի աշխատանքի միջոցով»,- նշված է որոշման մեջ։

Որոշումը նախատեսում է ֆինանսական պատժամիջոցների կիրառում, ներառյալ ակտիվների սառեցում և այլ ֆինանսական սահմանափակումներ։