ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա տոներին աշխատելու է, քանի որ նա հանգստյան օրեր չունի, նա աշխատում է մշտապես։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա հանգստյան օրեր չունի համամարդկային իմաստով։ Նա, միեւնույն է, աշխատում է մշտապես»,- բացատրել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահն աշխատելու է ամանորյա տոներին։
«Այլ բան է, թե արդյոք [նախագահը] կունենա հրապարակային միջոցառումներ, թե ոչ, մենք դա առայժմ չգիտենք։ Բայց դրանք կարող են հայտնվել ցանկացած պահի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։





























