Իրանական ընկերությունները կսկսեն 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը, տեղեկացրել է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամ-ալիքը։

Ալիքի տեղեկացմամբ՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Աֆղանստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ։

«Նախագիծը Հնգակողմ երկաթուղային միջանցքի մի մասն է, որը դիտարկվում է որպես ամենաարագ ցամաքային երթուղի, որը կմիացնի Մերձավոր Արեւելքը եւ Կենտրոնական Ասիան Չինաստանի հետ։

Միջանցքի զարգացումը հաստատում է Ասիայի ցամաքային տրանսպորտային երթուղիների վերադարձը միջազգային առեւտրի եւ տարանցման առանցքային հենարանի դերին»,- նշել է ալիքը։