Ֆիլիպինյան Նեգրոս կղզու արեւելյան ափին փետրվարի  6-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում նվազագույնը  43 մարդ զոհվել է, 30-ը անհետ կորած են համարվում: Այս մասին հաղորդել են երկրի Զինված ուժերի ներկայացուցիչները: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհերի մասին:

Ավելի քան հարյուր մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տասնյակ տներ փլվել են: Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: