Իրանական «Հանզալա» հաքերային խմբավորումը բացահայտել է Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերի ծրագրի հետևում կանգնած 14 առանցքային անձանց ինքնությունը. հայտնում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ խմբավորումը 30 հազար դոլար պարգևավճար է սահմանել նրանց վերաբերյալ ցանկացած օպերատիվ տեղեկության համար։

Ավելի վաղ «Военный обозреватель» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ իրանցի հաքերները կոտրել են Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի անձնական հեռախոսը։

Ըստ այդ տեղեկության, համացանցում է հայտնվել հեռախոսի 141 կոնտակտ, որոնց մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են, «Մոսադի» և հակահետախուզության աշխատակիցներ։

Հաղորդվում էր նաև, որ Բենեթը հեռախոսով ձայնագրել է անձնական հանդիպումները, որոնք այժմ հասանելի են դարձել հանրությանը։