Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Մանուչեր Մոթաքին պնդում , որ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չի ցանկանում բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ չի փնտրում Վաշինգթոնի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղիներ:

Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Մանուչեր Մոթաքին բացատրել է, որ Ահմադինեջադը պատրաստ է երկխոսության մեջ մտնել Օբամայի հետ, ոչ թե կարեւոր հարցերի վերաբերյալ այլ «գլոբալ արդարության եւ հրապարակային դիվանագիտության» վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը չի կարողանում պաշտպանել իր ազգային շահերը` սիոնիստական լոբբիի ազդեցության պատճառով: Մոթաքիի խոսքով, Վաշինգթոնը պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ եւ խառնվում է իրենց երկրի ներքին գործերին՝ միաժամանակ ակնկալելով երկխոսություն:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ո՛չ Իրանի նախագահը, ո՛չ ԱԳ նախարարը չեն կարող գործել Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեից անկախ:

Հիշեցնենք, որ այսօր Մահմուդ Ահմադինեջադը մեկնել է Լատինական Ամերիկայի երկրներ: Երեկ նա այցելել է Բրազիլիա, որտեղ նրան դիմավորել են բազմահազարանոց բողոքի ցույցի մասնակիցները: