Բարձրակարգ ու նորարական քաղաքաշինական նախագծեր իրականացնող «Ռենշին» ընկերությունը 2025 թվականն ամփոփվում է խոշոր նախագծերով, որոնք էական ազդեցություն են ունեցել թե՛ ընկերության զարգացման վրա, թե՛ թարմ շունչ են հաղորդել քաղաքաշինական ոլորտին։
Այս տարի ընկերության առանցքային երեք խոշոր նախագծերն էին Skyline-ը, Artlife Kempinski Residences Yerevan-ը և «Համաշխարհային առևտրի կենտրոն Yerevan»-ը։
View this post on Instagram
Skyline. «Ռենշինի» ամենաբարդ և ամենաամբիցիոզ նախաձեռնություններից մեկը
«Քաղաք քաղաքում» կոնցեպտը հնարավորություն է տալիս ստեղծել ինքնաբավ էկոհամակարգ, որտեղ ապրելը, ժամանցը և աշխատանքը համատեղվում են մեկ միջավայրում։
Skyline-ը Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամասն է։ Բարձր հարկայնության շնորհիվ հնարավոր է դարձել խնայել ավելի մեծ մակերես և դրա հաշվին ունենալ ավելի շատ կանաչապատ տարածք և ենթակառուցվածքներ։
Համալիրի տարածքում առկա է մոտ 20,000 քմ՝ 2 հեկտար մակերեսով կանաչապատ տարածք՝ ճեմուղիներով, բուլվարներով, շատրվաններով և ջրային գոտիներով։ Skyline-ը ներառում է ժամանակակից մարդու կյանքի համար անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքը՝ միջազգային դպրոց, բժշկական կլինիկա, ժամանցային գոտիներ, կինոթատրոն, բոուլինգ, առողջոեւթյուն և սպորտ՝ մեկ միջավայրում։

Skyline-ը ներկայումս մեծ հետաքրքրություն և պահանջարկ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում՝ օտարերկրյա ներդրողների կողմից։ Ներդրողների աշխարհագրությունը բավականին լայն է։
Artlife Kempinski Residences Yerevan․ միջազգային մակարդակի համագործակցություն
Artlife Kempinski Residences Yerevan–ը Ռենշինի համար միայն բնակելի համալիր չէ, այլեւ միջազգային մակարդակի համագործակցություն։ Kempinski–ի հետ համատեղ ստեղծվում է մի վայր, որը փոխում է բնակելի անշարժ գույքի մասին պատկերացումները Հայաստանում։
Նախագծում սահմանվում են ծառայությունների, կառավարման և հեղինակային մոտեցման նոր ստանդարտներ, որոնք ապահովում են կյանքի այն որակը, որն այսօր ընդունված է համաշխարհային առաջատար մայրաքաղաքներում։
Ժամկետների մասով անհրաժեշտ է եղել լրացուցիչ ժամանակ, քանի որ Kempinski–ն գործում է շուրջ 300 էջից բաղկացած տեխնիկական պահանջների ուղեցույցով, որի յուրաքանչյուր կետ պարտադիր պետք է ապահովվի շինարարության բոլոր բլոկներում։ Այս ստանդարտներին Հայաստանում գործող առաջատար շինարարական և ինժեներական ընկերությունները առաջին անգամ էին բախվում։
Արդյունքում հնարավոր է եղել համապատասխանեցնել բոլոր պահանջները, և համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի։ Ընկերությունում ասում են՝ որակի հաշվին որևէ փոխզիջում անընդունելի է, իսկ առաջնահերթությունը ապագա բնակիչներին իրենց ակնկալիքներին համապատասխան ապարտամենտներ հանձնելն է։

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»․ պետական-մասնավոր համագործակցության օրինակ
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը պետական և մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է՝ ասում են ընկերությունում։ Տարվա ընթացքում կնքվել է համագործակցության պայմանագիր կառավարության հետ, ինչպես նաև պայմանագիր միջազգային Colliers ընկերության հետ, որը զբաղվելու է ամբողջ նախագծի կառավարմամբ։
Նախագծի նպատակն է Երևանը առավել ակնհայտորեն դիրքավորել միջազգային տնտեսական քարտեզում՝ դարձնելով այն նոր ներդրումների, բիզնես ֆորումների և տնտեսական ցանցերի կարևոր հարթակ։
Նոր մասնագիտական ուղղություններ և ներդրումներ
Գալիք տարում Ռենշին ընկերությունը ընդլայնում է իր մասնագիտական ուղղությունները։ Բնակելի համալիրների և հասարակական տարածքների ստեղծումից հետո իրականացվել են խառը օգտագործման նախագծեր։
Այս տարի ռազմավարական տեսանկյունից հաստատվել է ավտոմատացված պրոֆեսիոնալ պահեստների նախաձեռնությունը, որը գալիք տարում կմտնի գործառնական փուլ։ Նախագիծը շուրջ 100 միլիոն դոլար արժողությամբ նոր ներդրում է Հայաստանում, որի պահանջարկն ու անհրաժեշտությունն արդեն ակնհայտ են։ Ընկերությունում նշում են՝ այն երկարաժամկետում արժեք է ստեղծելու և համապասխանելու է միջազգային ստանդարտներին։
Օրենսդրական նախաձեռնություններ և շուկայի զարգացում
«Ռենշին» ընկերությունը տարին կարևորում է նաև ոլորտային բարեփոխումների տեսանկյունից։ Շուկայի վիճակի վերլուծություն են արել, հասկացել, որ տեղական բնակչության կողմից անշարժ գույք ձեռք բերելու ռեսուրսը սպառվում է, և անհրաժեշտ է ընդլայնել աշխարհագրությունը՝ ներգրավելով միջազգային ներդրումներ։
Ընկերությունում նշում են՝ այսօր Հայաստանը ավելի բաց, հասկանալի և մրցունակ է միջազգային ներդրումների համար։ Հետևաբար, ոլորտի հետագա աճը տեսնում են օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ՝ հաշվի առնելով, որ օտարերկրյա ներդրողը Հայաստան է գալիս ոչ թե քառակուսի մետրի, այլ վստահության, ճանաչելիության և ներդրումային գրավիչ միջավայրի համար։ Այդ պատճառով անհրաժեշտություն է միջազգային ճանաչում ունեցող բրենդերի ներգրավումը, որակյալ կառավարումը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

Միջազգային ներդրումների համար ոլորտն ավելի գրավիչ եւ վստահելի դարձնելու նպատակով ընկերությունը մասնակցում է նաեւ օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը։
Ռենշինի նախաձեռնությամբ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որի շրջանակում մշակվել է ներդրումային անշարժ գույքի՝ ապարտ-հոթելների մասին հայեցակարգը։ Այն շրջանառվել է բոլոր գերատեսչություններում և ստացել դրական արձագանք։
Ընկերությունը քաղաքաշինական կոմիտեի հետ համագործակցության արդյունքում կարողացել է հասնել նրան, որ օրենսդրական դաշտում ամրագրվել է կարևոր սկզբունք՝ այսուհետև բոլոր համալիրները պետք է հանձնվեն վերանորոգված կարգավիճակով։ Սա շուկայի հասունացման կարևոր քայլ է, որը թույլ է տալիս պաշտպանել ինչպես գնորդի, այնպես էլ ներդրողի շահերը և խուսափել տարիներ ձգվող վերանորոգման աշխատանքներից։





























