Բուլղարիայի հարավում գտնվող Խասկովսկիի շրջանում ջրհեղեղի պատճառով ամբարտակը քանդվել է: Զոհերի թիվը հասնում է 9-ի, ջրի տակ է մնացել 200 տուն, սատկել են տասնյակ ընտանի կենդանիներ: Երկաթուղային եւ ավտոմեքենաներով հաղորդակցումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի եւ Հունաստանի հետ խախտված է:
Բիսեր գյուղում 5 մարդ է մահացել: Այնտեղ նախօրեին պայթել էր ջրամատակարարման խողովակը: Գյուղում ջրի մակարդակն արագ բարձրանում է մինչեւ 2,5 մետրի: Այժմ այն ցածր է, սակայն գյուղի մեծ մասը նախկինի պես ջրի տակ է: Մաջարովո համայնքում երկու մարդ է մահացել: Եւս 2-ը մահացել են մեքենայում. ջիպը խրվել է ցեխի մեջ, երբ պայթած խողովակի ջրի ալիքը ծածկել է այն, հաղորդում է НТВ-ն:
Բուլղարիայում Խասկովսիի շրջանի ջրհեղեղները պայմանավորված են անձրեւներով: Դրա հետեւանքով լցվել են տարածաշրջանում գտնվող ջրի ավազանները, եւ հզոր հեղեղները ներխուժել են բնակավայրեր: Բուլղարիայում անբնական եղանակը սկսվել է հունվարից: Այն նույն ժամանակ, երբ երկրի հարավում ջրհեղեղներ են, հյուսիսում էլ ռեկորդային սառնամանիքներ են: Դրանց զոհ են դարձել տասնյակ մարդիկ:




























