Չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ նախորդներից տարբերվող կուրսին՝ Ամերիկան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին և մնում է դաշինքի և Եվրոպայի կազմում: Դրանում կասկած չկա, dpa-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Նա նշել է, թե ԱՄՆ-ն ակնկալում է, որ Եվրոպան ավելի շատ ներդրում կունենա պաշտպանության մեջ, սակայն դաշինքի ներսում գործընկերությունը մնում է անսասան:
Ռյուտեն նաև հիշեցրել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որտեղ դաշնակիցները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին:
«Ես կարծում եմ, որ սա դեռևս նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության ամենամեծ նվաճումներից մեկն է»,- ընդգծել է նա՝ նշելով, որ ԵՄ երկրները կազմում են ՆԱՏՕ-ի տնտեսական ուժի միայն մոտ մեկ քառորդը, մինչդեռ 75%-ը ԵՄ-ից դուրս է, մասնավորապես Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Կանադան և ԱՄՆ-ն:





























