Ռուսաստանի դիրքորոշումը «Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ բավականին պարզ է, Sputnik Армения-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սկզբնապես Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ տարածաշրջանի երկրների միջև հարաբերություններում բոլոր ցավոտ կետերը պետք է լուծվեն, և դա պետք է արվի ամուր, երկարաժամկետ հիմունքներով, որպեսզի Հարավային Կովկասը կարողանա լիովին իրացնել իր ներուժը՝ թե՛ տարանցիկ, թե՛ այլ ոլորտներում: Ռուսաստանը, Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին, շատ ակտիվորեն աշխատել է այս ուղղությամբ, մասնավորապես՝ հաղորդակցությունների բացման հարցում։
Ակնհայտ է, որ հենց եռակողմ ձևաչափով և 2020-2022 թվականներին ընդունված բարձր մակարդակի հայտարարությունների շրջանակներում կատարված աշխատանքն էր, որ հիմք դարձավ այս կարգավորման համար։
Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, և մենք այժմ հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք օժանդակելու կողմերին՝ նրանց պահանջած ձևով և ծավալով»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։





























