Ալբերտայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է քաղաքացիական նախաձեռնության խնդրագրին հավանություն տալու մասին, որի նպատակն է Ալբերտայի բնակիչների համար անջատման հարցը հանրաքվեի դնելը, հաղորդում է CBC News-ը:

Դա նշանակում է, որ նախաձեռնության հետևում կանգնած ՝ «Alberta Prosperity Project» խումբն, այժմ ունի կանաչ լույս է ստացել ստորագրահավաքի համար։ Խումբը պետք է մինչև հունվարի սկիզբն իր ստորագրությունների արշավի համար ֆինանսական տնօրեն նշանակի։ Դրանից հետո կարող է սկսվել ստորագրահավաքը։

Կանադայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նահանգային կառավարությունը մտադիր է աջակցել Ալբերտայի  յուրաքանչյուր բնակչի՝ քաղաքացիական նախաձեռնությունների գործընթացին մասնակցելու ժողովրդավարական իրավունքին։

«Եթե անկախության ձգտողները կարծում են, որ ունեն դա անելու աջակցություն, հիմա նրանք այն ապացուցելու պատեհություն ունեն»,- ասված է հայտարարության մեջ։

Alberta Prosperity Project նախագիծը չորս ամիս ունի իր խնդրագրի համար գրեթե 178 հազար ստորագրություն հավաքելու համար։