Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ելույթ ունենալով «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ, Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Անքորիջում ձեռք բերված համաձայնությունները անվանել է Ռուսաստանի համար իմպերատիվ է։

Նա ուշադրությունէ հրավիրել, որ ուկրաինական սոցիալական ցանցերում 20 կետից բաղկացած ծրագրի մասին տեղեկություն է հայտնվել, որն «արմատապես... տարբերվում է այն 27 կետերից, որոնց վրա ռուսական կողմը վերջին շաբաթներին աշխատում է ամերիկյան կողմի հետ՝ սկսած դեկտեմբերի սկզբից»։

Ըստ Ռյաբկովի՝ Ֆլորիդայի հանդիպումների արդյունքները պետք է խորապես վերլուծվեն։ «...Սակայն Անքորիջում սահմանված շրջանակում մնալու քաղաքական կամքը մեզ համար ոչ միայն հիմնարար է, այլև իմպերատիվ։ Մենք չենք կարող դուրս գալ այդ սահմաններից, հակառակ դեպքում դա ոչ միայն անկայուն համաձայնագիր կլինի, այլև պարզապես համաձայնագիր չի կնքվի»,- ասել է Ռյաբկովը։