«Այսօրվա իրականության մեջ, երբ ջնջված է ընդհանուր համահայկական նպատակը, Արցախը նման է բաստիոնի, որտեղից, հնարավոր է, գալու է բուժումը»,- Ստեփանակերտում հայտարարել է ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ՀՅԴ Արցախի տարածաշրջանային նիստի ընթացքում:
Նրա խոսքով, Ղարաբաղն այն հիմնական հայկական տարածքն է, որտեղ իրապես հնարավոր է կոռուպցիայի դեմ պայքար: «Մենք ականատեսն ենք, թե ինչպես է մաքրվում հանրային մթնոլորտը Արցախում: Անհնար է, որ Արցախում դրախտ կառուցվի, իսկ մնացած հայությունը խրվի կոռուպցիայի, անգիտության, բարոյական արատների մեջ: Եթե ինչ-որ տեղից պետք է բուժում գա, թող այն գա Արցախից: Բայց այդ բուժումը պետք է լինի»,- հայտարարել է Հովհաննիսյանը:




























