Պորտլենդում (Մեն նահանգ) Սուրբ Ծննդի հաջորդ օրը Հին նավահանգստի պատմական ափին հրդեհ է բռնկվել, որը վնասել է հին շենքերը եւ մի քանի նավակներ, տեղեկացրել է Associated Press-ը։
Իշխանությունների տվյալներով՝ բոցն ու ծուխը հեշտությամբ տարածվել են Մաքսային նավահանգստի շենքերում, որը Պորտլենդի 19-20-րդ դարերի ձկնարդյունաբերության կենտրոնն է եւ ներկայում ներառում է ծովամթերքների ռեստորաններ։ Հրդեհի պատճառը դեռեւս հետաքննվում է։ Մի հրշեջ աննշան վնասվածքներ է ստացել։
Պորտլենդի հրշեջ ծառայությունը հրապարակել է «ծանուցում պատահարի մասին» Facebook սոցցանցում ուրբաթ ժամը մոտ 18։00-ին՝ բնակիչներին զգուշացնելով, որ զգույշ լինեն եւ խուսափեն այդ շրջանից։
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ փրկարարները հրշեջ նավակ են ուղարկել նավահանգստից ջուր ցողելու համար, որպեսզի օգնեն մարել բոցը այն խնդիրների պատճառով, որոնք առաջացել էին սառած հրշեջ հիդրանտների պատճառով։ Մի քանի նավակ վնասվել է, առնվազն մեկը՝ խորտակվել նավամատույցի մոտ։




























