Նվազագույնը յոթ ոստիկան վիրավորվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ժամանակ, հաղորդում է շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 2:00-ի սահմաններում՝ Յալովա քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող Էլմալիկ գյուղում։ «Յալովայի անվտանգության վարչության տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ անցկացված պլանային գործողության ընթացքում ոստիկանների վրա կրակ են բացել, վիրավորվել են յոթ ոստիկան և հոսպիտալացվել։ Բուրսա նահանգից հատուկ նշանակության ջոկատներ են ուղարկվել տարածք», - ասվում է հայտարարության մեջ։
TRT Haber-ի տվյալներով՝ տարածաշրջանում գործողությունը շարունակվում է։
Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է անցյալ շաբաթ ԴԱԻՇ-ի ավելի քան 100 կասկածյալի ձերբակալության մասին, որոնք Նոր տարվա տոների ընթացքում ահաբեկչական հարձակումներ էին պլանավորում։ Նրանց թվում է խմբավորման զինյալ, որը վերահսկում էր ԴԱԻՇ-ի գործունեությունը Թուրքիայում։




























