2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ կիրառեց, որոնք կտրուկ կրճատեցին Ռուսաստան արտահանումը 66%-ով՝ 2021 թվականի 89 միլիարդ եվրոյից՝ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ հասցնելով 30 միլիարդ եվրոյի։ Դրա մասին ասված է տնտեսագետ Էհսան Սոլթանիի վերլուծության մեջ։
Նույն ժամանակահատվածում ԵՄ արտահանումը դեպի մի քանի ԱՊՀ երկրներ՝ Ղազախստան, Մոլդովա, Ուզբեկստան, Վրաստան, Ղրղզստան, Ադրբեջան և Հայաստան, ավելի քան կրկնապատկվել է՝ 108%-ով՝ 15,5 միլիարդ եվրոյից հասնելով շուրջ 32,2 միլիարդ եվրոյի։
Վերոնշյալ երկրներ արտահանման արագ աճը հանգեցրել է ենթադրությունների, որ դրանցից մի քանիսը կարող են հանդես գալ իբրև միջնորդներ՝ պատժամիջոցների կիրառումից հետո նպաստելով անուղղակի առևտրային հոսքերին։
Այսպես, 2022 թվականի փետրվարին ԵՄ-ն Հայաստան է արտահանել 770,000 միլիոն եվրոյի ապրանքներ, մինչդեռ 2024 թվականի հուլիսին այդ ցուցանիշը հասել էր 1,96 միլիարդ եվրոյի, ինչը 2,5 անգամ կամ 150%-ով ավելի է։
2022 թվականի փետրվարին ԵՄ-ն Ադրբեջան է արտահանել 1,51 միլիարդ եվրոյի ապրանք, իսկ 2024 թվականի հուլիսին այդ ցուցանիշը հասել էր 2,48 միլիարդ եվրոյի, ինչը 1,6 անգամ կամ 60%-ով ավելի է։





























