Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին գլխավորել նախագահի գրասենյակը։

«Նաև հանձնարարել եմ նախագահի գրասենյակի նոր ղեկավարին՝ համագործակցելով ԱԱԽ քարտուղարի և այլ ղեկավարների ու ինստիտուտների հետ, հաստատման ներկայացնել մեր պետության պաշտպանության և զարգացման ռազմավարական հիմքերը և հետագա քայլերը», – նշել է Զելենսկին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։